ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պարուհի, երգչուհի

2 ապրիլ, 1913 - 17 փետրվար, 1994

Ծնվել է Շուշիում: Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը: 1936թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին մրցանակ: 1937թ. ավարտել է Բաքվի ժողովրդական պարի անսամբլը և դարձել մենապարուհի: 1938թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանը, նկատելով աղջկա տաղանդը, համառորեն պնդել է տեղափոխվել Հայաստան: 1942թ. դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երգ ու պարով ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին: 1946թ-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում` Վիետնամ, Բիրմա, Չինաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Նեպալ, Հնդկաստան, Պակիստան, Բեյրութ, Եգիպտոս, Կանադա: 1981թ. և 1991թ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգթոնում: Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջի»-ն: 1955-87թթ եղել է «Բարեկամություն» երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: