Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1960թ. մարտի 27-ին, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում: 1977-79թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: Ուսման տարիներին մասնակցել է թատրոնի ընթացիկ ներկայացումներին: Ստուդիան ավարտելուց հետո, մինչ 1983թ. աշխատել է թատրոնում և էպիզոդիկ դերերով ներգրավված է եղել ներկայացումներում` «Մադամ Սան-Ժեն», «Կորիոլան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն», «Խաչմերուկ», «Հարսնացուն հյուսիսից», «Արշակ Երկրորդ», «Կենդանի դիակ» և այլն: 1983թ-ից աշխատել է Երևանի Մնջախաղի թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում` «Եվ այր մի Մաշտոց անուն», Ն.Գոգոլի «Շինել» և այլն: Հետագայում տեղափոխվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, որտեղ մասնակցել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմի աշխատանքներին` որպես ռեժիսորի օգնական, ապա` Գորիսի պետական թատրոն, որտեղ մասնակցել է վերաբացմանը և խաղացել մի շարք ներկայացումներում` Հ.Վարդանյանի «Կիբոսա 7-րդ դար» (Էլեն, պարային բեմադրության հեղինակ), Լ.Կորսունսկու «Ինքնակոչը» (Նինա Կորեշկովա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Զարուհի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Գնչու պարուհի), Յ.Օ'Նիլի «Սերը ծփիների տակ» (Աբբի), «Լուկոլոսի մահը» (Կլեոպատրա), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), «Տրամբոնիստը» (Լուիչի), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Սոֆիկ մայրիկ), Ա.Հարությունյանի «Արևածագից առաջ» (Աքիր), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Վարուժանի կին): 1990թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ավլոս» և «Հորսիա» կարճամետրաժ, Դ.Քեսայանցի «Փախստականը», Ս.Բաբայանի «Բարրաբա-նապաստակի շրթունք», Հ.Վարդանյանի «Հովիվը» ֆիլմերում: 1990թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է թատրոնի «Երեքույուչորս» շոու-նախագծում, Մ.դե Գելդորդի «Խեղկատակների դպրոցը» (Կյանք և մահ), Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (Մադամ Պաչե, Մայր), Վ.Սարոյանի «Օպերա-օպերա» (Քույր), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Կոմսուհի տատ), Պ.Վայսի «Մարատ-Սադ» (Սիմոնա), Տ.Գուերայի «Մեղրը» (Բինա), Ս.Բեքեթի «Սպասելիս» (Լաքի, Քամ), «Դեպի վերջ», Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Տնային տնտեսուհի, Զիզի): Խաղացել է նաև «Մետրո» թատրոնի «Դիոգենես» ներկայացման մեջ, Հ.Թումանյանի հեքիաթներում` «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Անխելք մարդը»: Մասնակցել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին` Կ.Խոդիկյանի «Երբ դու չկաս» մոնոներկայացումով: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Լքյալները», «Աննա», «Ջեմիկի արկածները» հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար