Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՇԱՀԱՆ ՊԵՐՊԵՐՅԱՆ

Երաժշտագետ, փիլիսոփա

13 հունվար, 1891 - 9 հոկտեմբեր, 1956

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանաստեղծ, թարգմանիչ Ռեթեոս Պերպերյանի որդին, կոմպոզիտոր, դիրիժոր Օննիկ Պերպերյանի եղբայրը: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, 1906-07թթ նույն վարժարանում դասավանդել է գրականություն և գիտություններ: 1908թ-ից Փարիզում հետևել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և արվեստների մասնաճյուղերի դասնթացներին: 1911-22թթ եղել է Պերպերյան վարժարանի տնօրենը: 1918թ. ընտրվել է Հայ ուսուցչական միության կեդրոնական վարչության ատենապետ, 1919թ.` Կետրոնական ուսանողական խորհրդի անդամ, գործուն մասնակցություն է ունեցել Կ.Պոլսի Հայ արվեստի տան (Հայարտուն) հիմնադրմանը, ստանձնել նախագահությունը: Հրապարակախոսական աշխատանք է տարել պոլսահայ մամուլում («Ոստան»), 1922թ. Գարեգին Գավաֆյանի, Վահան Թեքեյանի, Հակոբ Օշականի և Կոստան Զարյանի ընկերակցությամբ հրատարակել է «Բարձրավանք» գրական-գեղարվեստական հանդեսը: 1922թ. աշնանը մեկնել է Գերմանիա, Դրեզդենի դալկրոզյան հաստատությունում ուսումնասիրել պարարվեստ (1922-24թթ): 1924թ., Կահիրեում, եղբոր հետ վերաբացել է Պերպերյան վարժարանը: 1934թ. հրավիրվել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան, Հակոբ Օշականի հետ հիմնել Հայ մշակութային միությունը (1940-47թթ): 1944թ-ից Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է փիլիսոփայություն: Լինելով Ա.Բերգսոնի աշակերտը` որոշ առարկաներ դասավանդել է իդեալիստական և կրոնական մեկնաբանությամբ: Հիմնել և ղեկավարել է Կահիրեի Պերպերյան վարժարանի (1924-34թթ) և Հայ գեղարվեստասիրաց միության (1932-34թթ) երգչախմբերը: Եղանակավորել է Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Վ.Տերյանի, Դ.Վարուժանի, Վ.Թեքեյանի, Ռ.Սևակի, Հ.Օշականի, Ռ.Պերպերյանի և այլոց մի շարք բանաստեղծություններ, կատարել պարադրական ձևավորումներ: Հեղինակել է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածներ և «Կոմիտաս վարդապետ, անձը և գործը» (1936թ.), «Երկու ժամանակներ» (1943թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար