Ցոլակ Ղանդիլյան

Գրաֆիկ, ծաղրանկարիչ

Մարթեն Յորգանց

Երգիչ, երգահան

Մկրտիչ Գդլյան

Քանդակագործ

Մարիամ Ղազարյան

Դերասանուհի

Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ

Հուսիկ Արա

Բանաստեղծ

Գարո Թավիջյան

Թմբկահար, դաշնակահար

Աննա Այվազյան

Օպերային երգչուհի

Մերի Մովսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՕԼԳԱ ԳՈՒԼԱԶՅԱՆ

Դերասանուհի

27 դեկտեմբեր, 1885 - 27 մայիս, 1970

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Դավիթ Գուլազյանի կինը: Ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը: Նրա տեսած թատերական առաջին միջոցառումները նույն թաղի արհեստավորների կազմակերպած ներկայացումներն էին: 16 տարեկանում, դերասանուհի Սիրանույշի երաշխավորությամբ, ընդունվել է դրամատիկական ընկերության թատերախումբ: Առաջին դերը եղել է Նատոն` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում (1900թ.)` արժանանալով հեղինակի խրախուսանքին: Պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1901թ., Թիֆլիսի հայկական թատրոնում: Մասնակցել է Մուրաշկոյի թատրոնի, Ավճալյան աուդիտորիայի, Արաքսյան թատրոնի, Զուբալովի ժողովրդական տան հանրամատչելի ներկայացումներին, հյուրախաղերով հանդես եկել Բաքվում, Կ.Պոլսում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Գանձակում: Վաղ շրջանում աչքի է ըևկել սուբրետ և տրավեստի դերերով` Մոլիերի «Երևակայական հիվանդ» (Տուանետ), «Տարտյուֆ» (Դորին), Յ.Գորդինի «Օվկիանոսից այն կողմ» (Հենրի), Մ.Գորկու «Հատակում» (Ալյոշկա): Առաջին նշանակալի հաջողությունը եղել է Գայանեի դերակատարումը` Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» պիեսում (1904թ.): Եղել է դերասանական հին սերնդի այն ներկայացուցիչներից, ով ձեռնամուխ է եղել հայ սովետական թատրոնի հիմնադրմանը: 1921-26թթ խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնում: 1926թ. տեղափոխվել է Երևանի Առաջին Պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր: Խաղացած ներկայացումներից են` Լ.դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը» (Լաուրենսիա, 1925թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա, 1929թ.), «Անօժիտը» (Օգուդալովա, 1946թ.), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Քսենյա, 1933թ.), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալյա, 1927թ.), «Պեպո» (Էփեմիա, 1935թ.), «Էլի մեկ զոհ» (Սալոմե, 1944թ.), Վ.Փափազյանի «Ժայռ»(Հոռոմսիմ , 1944թ.), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ, 1957թ.) և այլն: Խարակտերային դերասանուհու արվեստին բնորոշ են եղել կերպարի ազգային և կեևցաղագրակաև հատկաևիշների բեմական նուրբ ոճավորումը, ինտոնացիոն ճկունությունը, բնութագրական մանրամասների թատերային ըևդգծումները, խաղի ներքին թեթևությունը և պլաստիկական ամբողջականություևը: Դերասանուհու վերջին դերը եղել է Բրոուդի տատիկը` Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» պիեսում (1963թ.): Նկարահանվել է «Զարե» (1926թ.), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.) ֆիլմերում: 1945թ. հրատարակել է «Հուշեր» գիրքը, որը հարուստ է հայ թատրոնին վերաբերող կարևոր տեղեկություններով: Եղել է Սովետական Հայաստանի 4-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Հայաստանի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար