
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՐՏԱՇԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

24 մարտ, 1931 - 2 մայիս, 1987
Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-68թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը: 1973թ. հիմնադրել և վարել է ԵԳԹԻ արդ. արվեստների ամբիոնը (1985թ-ից` պրոֆեսոր): 1982-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության 1-ին քարտուղարը: Հեղինակել է որմնանկարներ, խճանկարներ, վիտրաժներ, գեղանկարներ, հասարակական շենքերի ներքին, Սայաթ-Նովայի 250-ամյակին (1963թ.), Էրեբունիի 2750-ամյւսկին (1968թ.) նվիրված երևանյան տոնահանդեսների ձևավորումներ: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: