Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՋՈՒԼԻԵՏ ԳԱԼՍՏՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 20-ին, Երևանում: Շեփորահար Միքայել Խաչատրյանի և դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի թոռն է, բալետի արտիստ Վիլեն Գալստյանի դուստրը: 1978-89թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1995թ. ավարտել է Երևան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ռոզա Թանդիլյանի դասարան) և վոկալ բաժինները: 1996թ-ից, որպես հրավիրված մեներգչուհի, հանդես է գալիս Տորինոյի «Տեատրո Ռեջիո», Վենետիկի «Ֆենիչե», Ժնևի Մեծ թատրոն, Փարիզի Օպերա Բաստիլ, Լոնդոնի «Քովենէ Գարդեն», Ցյուրիխի «Օթերնհաուս» և այլ նշանավոր օպերային թատրոններում: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Պուչիննիի «Բոհեմ» (Միմի), Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն» (Սուսաննա), «Դոն Ժուան» (Ցերլինա), Հենդելի «Քսերքսես» (Ատլանտա), «Թեոդորա» (Իրեն), Վագների «Պարսիֆալ» (Աղջիկ-ծաղիկ), Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա) և այլն: 1995թ. Հունաստանում արժանացել է Մարիա Կալլասի մրցույթի 3-րդ մրցանակին, Իտալիայում` Վիոտիի 1-ին մրցանակին, Իսպանիայում` Խուլիան Գայարի 2-րդ մրցանակին: Մասնակցել է միջազգային փառատոների Զալցբուրգում (Ավստրիա), Բերգենում (Նորվեգիա), Լինում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Համագործակցել է նշանավոր դիրիժորներ Վ.Սպիվակովի, Վ.Քրիստիի, Մ.Պլասսոնի, Ն.Հարնոնկուրտի, Է.Պիդոյի և այլոց հետ: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: Բազմիցս հանդես է եկել համերգներով Հայաստանում: Բնակվում է Ժնևում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար