Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դաշնակահար, օպերային երգչուհի

12 դեկտեմբեր, 1923 - 6 հուլիս, 2012

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի դուստրը և շեփորահար Միքայել Խաչատրյանի կինը: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ երաժշտական դպրոցում: 1947թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1952թ.` մեներգեցողության բաժինները: Հանդես է եկել և որպես դաշնակար և որպես երգչուհի: Կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, Անուշի (Ա.Տիգրանյանի «Անուշ»), Ռոզինայի (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը: 1948թ-ից աշխատել է Երևանի կոնսերվատորիայում` որպես կոնցերտմայստեր, իսկ 1952-59թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես մեներգչուհի: 1963թ-ից կոնսերվատորիայում դասավանդել է կամերային երգեցողություն, 1968թ-ից` մեներգեցողություն (1985թ-ից` պրոֆեսոր): Նրա սաներից շատերն դարձել են եվրոպական և ամերիկյան օպերային թատրոնների և երաժշտական այլ հաստատությունների մենակատարներ` Մելանյա Աբովյան, Անահիտ Ներսիսյան, Լիլյա Օվչյան, Ջուլիետ Գալստյան, Սուրեն Շահիջանյան, Նարինե Օջախյան և այլք: Ելույթներ է ունեցել Զարուհի Դոլուխանյանի, Մակվալա Կասրաշվիլու (Ռուսաստան), Մանուկ Բարիկյանի (Անգլիա), Տիգրան Ժամկոչյանի (Իտալիա), Ժանետ Գույումջյանի (Եգիպտոս), Լիլի Չուգասզյանի (ԱՄՆ), Դավիթ Վարժապետյանի (Կանադա) հետ, երկար տարիներ ստեղծագործական կապերի մեջ է եղել Լուսինե Զաքարյանի, Ռուբեն Ահարոնյանի, Մեդեա Աբրահամյանի, Զոյա Պետրոսյանի, Գոհար Գալաչյանի, Օլգա Գաբայանի, Վահան Միրաքյանի հետ: Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: