ՄԻՀՐԱՆ ՍՈՍՈՅԱՆ

Գրաֆիկ, ձևավորող

15 ապրիլ, 1928 - 12 փետրվար, 1992

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1956թ-ից մասնակցել է ցուցահանդեսների, բազմիցս արժանացել մրցանակների և մեդալների: 1964թ-ից եղել է «Հայաստան» հրատարակչության, 1968թ-ից` Հայհրատպետկոմի գլխավոր նկարիչը: 1975թ-ից դասավանդել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում: Կատարել է գրքերի ձևավորումներ` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (1953թ.), Հովհաննես Թումանյանի «Գիքորը» (1955թ.), Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» (1957թ.), Մկրտիչ Սարգսյանի «Տիրամոր պատկերի առջև» (1963թ.), Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» (1967թ.), Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» (1968թ.), Հ.Խաչատրյանի «Էրեբունի» (1968թ.) և այլն: Գրաֆիկական շարքերից են` «Մեծ բարեկամություն» (1960թ.), «Բուլղարական մոտիվներ» (1968թ.), Խճանկարների շարք «Հայոց մեծերը» (1985թ., Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորման համար): Բազմաթիվ գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար