Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Ծնվել է 1958թ. փետրվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: 1987թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Առաջին անգամ, որպես թատերական նկարիչ, հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում` «Մոխրոտը» ներկայացմամբ: 1989թ-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է, որտեղ ձևավորել է հետևյալ ներկայացումները` «Մսյո Ամիլկար» (1989թ.), «Սատանայի խաղեր» (1990թ.), «Սպանության վկաներ» (1991թ.), «Հուլիոս Կեսար» (1992թ., 2010թ.), «Արքան է մեռնում» (1993թ.), «Բեատրիչե» (1994թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (1996թ.), «Կին և տղամարդ» (1997թ.), «Չաո» (1998թ.), «Սպանել սիրո համար» (1998թ.), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (1999թ.), «Իմ սիրտը լեռներում է» (2001թ.), «Չեզոք գոտի» (2004թ., ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` որպես «Տարվա լավագույն բեմադրիչ»), «Մակբեթ» (2004թ.), «Համլետ» (2006թ.), «Դոն Ժուան» (2007թ.), «Սիրային խառնաշփոթ» (2008թ.), «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» (2008թ.), «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (2010թ.) և այլն: Մի շարք ներկայացումներ ձևավորել է նաև Հայաստանի այլ թատրոններում` «Հատուցում», «Նամակներ ընդհատակից», «Առնետորս» (երեքն էլ` Երևանի Փոսի թատրոն), «Ռեվիզոր», «Ժանտախտը լափի ձեր երկու տները» (երկուսն էլ` Երևանի ռուսական դրամատիկական թատրոն), «Կինն անձրևից հետո», «Գիշերային խրախճանք» (երկուսն էլ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն), «Կանաչ ստվերը», «Հավատքը» (երկուսն էլ` Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոն): Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ կոչման, 2012թ. դարձել է ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար