Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

Ցոլակ Խանզադյան

Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան

Լեզվաբան, բանասեր

Արմիս

Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

Աթանես Սենալ

Բանաստեղծ

Ներսես Կագրամանով

Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան

Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան

Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Քանդակագործ, գեղանկարիչ

13 հունվար, 1923 - 28 մարտ, 2015

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է մանրաքանդակի բնագավառում: Աշխատանքներից են` «Բանվորը» (1960թ., երանգավորված գիպս), Արմեն Տիգրանյանի (1961թ., բրոնզ, Գյումրի), Դերենիկ Դեմիրճյանի (1985թ., գիպս), Հակոբ Մեղապարտի հուշարձանները (1987թ., գրանիտ, Երևան), Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին (1988թ., բրոնզ, Վարդենիս), «Հին Երևան» (1980թ.), «Երևանյան ցայտաղբյուրներ» (2003թ.) շարքերը, «Տափօղակը դարպասում» (1981թ.) մանրաքանդակ-կոմպոզիցիան, «Հունգարիա» (1983թ.), «Լատվիա» գեղանկարչական և գրաֆիկական շարքերը, Էզրաս Հասրաթյանի (1976, բրոնզ), Նիկողայոս Նիկողոսյանի (1986թ.), Մանուկ Աբեղյանի (1988թ., բրոնզ), Ավետիք Իսահակյանի (1989թ., բրոնզ), Սայր Թերեզայի (1989թ., բրոնզ), Օհան Դուրյանի (1994թ., գիպս) դիմաքանդակները և այլն: 1959թ. Վիեննայում դարձել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 7-րդ փառատոնի ցուցահանդեսի դափնեկիր: 1967թ. և 2003թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար