Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՊԱՊԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

25 օգոստոս, 1926 - 11 նոյեմբեր, 1997

Ծնվել է Հայաստանի Նալբանդ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Շիրակամուտ) գյուղում: 1939-41թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստի դպրոցում, 1942-43թթ` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: 1949թ. ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը։ 1950թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Նույն թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լենինգրադում։ Ստեղծել է տաք գույներով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Գլխավոր գործերից են` «Ամպրոպից առաջ» (1969թ.), «Ծիրանի ծառ» (1970թ.), «Սևան» (1977թ.), «Հողմահույզ օր» (1974թ.), «Սևանշինի ստախանովականները», «Հիվանդ բարեկամի մոտ», «Գործադուլ», «Հացը», «Լեռներում», «Պուշկինը Հայաստանում», «Հայաստան», «Սևանա լիճ», «Լենինգրադ» և այլն: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, 1949թ-ից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ: Գործերից պահվում են ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդում, անհատ հավաքածուներում: 1979թ. պարգևատրվել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալով: 1971թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար