ԱՐՄԵՆ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Երաժշտագետ

Ծնվել է 1936թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: Դիրիժոր Գևորգ Բուդաղյանի և դաշնակահար Նինա Սաղյանի որդին է: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հրաչյա Բոգդանյանի ջութակի, 1963թ.` Գևորգ Տիգրանովի երաժշտագիտության բաժինները: 1967թ.ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես երաժշտագետ: 1970թ. Լենինգրադի կոնսերվատորիայում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայկական ջութակի սոնատի զարգացման ուղիներ» թեմայով: 1963թ-ից կազմակերպոել և վարել է համերգ-դասախոսություններ մանկապատանեկան լսարանի համար: 1963թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական խմբագիրն է: 1967թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր), 1993թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող ուսումանսիրություններ (ԵՊԿ պատմություն, կոմպոզիտորներին և երաժշտագետներին վերաբերող մենագրություններ)` «Հրաչյա Բոգդանյան» (1994թ.), «Ալեքսանդր Չաուշյան» (1995թ.), «Կարպ Սավելևիչ Դոմբաև» (1996թ., ռուսերեն), «Ջութակահար Հակոբ Վարդանյանը» (1998թ., ռուսերեն), «Ավետ Գաբրիելյանը ուղու սկզբին» (1999թ., ռուսերեն), «Ալեքսանդր Հարությունյան. Հուշեր» (2000թ., ռուսերեն), «Ադամ Խուդոյան. Հուշեր» (2001թ., ռուսերեն), «Վիլլի Մոկացյան» (2002թ., ռուսերեն), «Կ.Ս.Սարաջևը և նրա անվան Մոսկովյան սիմֆոնիկ նվագախումբը» (2002թ., ռուսերեն), «Էդվարդ Միրզոյան. «Ֆրագմենտներ» (2005թ., ռուսերեն), «Կարեն Կոստանյան» (2008թ., ռուսերեն), «Երևանյան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան-85» (2008թ., ռուսերեն), «Վահե Ահարոնյան» (2011թ., ռուսերեն), «Լևոն Զորյան» (2012թ., ռուսերեն): 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար