Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր, պատմաբան

Ծնվել է 1936թ. օգոստոսի 6-ին, Բաքվում: 1938թ-ից բնակվել է Թեհրանում, 1958թ-ից` Վիեննայում: 1964թ. ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան: 1967-69թթ դասավանդել է Վիեննայի արվեստի ակադեմիայում: Իր սցենարներով ստեղծել է 70 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր` մեծ մասը նվիրված Հայկական հարցին (1-ին մրցանակներ` 1972թ., Մադրիդ, 1988թ., Վիեննա): Իրականացրել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ռադիոբեմադրությունը (1967թ.), բեմադրել Հ.Քլրենդելս-Բերգերի «Հրեշներ» դրաման (1996թ., Թբիլիսիի հայկական թատրոն), ներկայացրել «Սերգեյ Փարաջանով. իմն է աշխարհը գեղեցիկ» գեղարվեստավավերագրական ֆիլմը (2-րդ մրցանակ` 2001թ., Չիկագո) և այլն: Հեղինակել է «Հայաստան, թաքուն ցեղասպանություն», «1915. անհերքելի վկայություններ», «Հայկական հարցը և Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» և այլ աշխատություններ: Կազմել է «Ավստրիա-Հայաստան» (1988թ., հ. 1-4), «Ավստրիա-Հայաստան 1872-1936» (1995թ., հ. 1-12), «Հայերի ցեղասպանությունը» (1988թ., հ. 2) Ավստրիայի արխիվային փաստաթղթերի ժողովածները: 1992-93թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության լիազոր-ներկայացուցիչը Ավստրիայում: 1996թ-ից Ավստրիայում Հայկական պատմության և մշակույթի հանդիսություն ընկերության փոխնախագահն է, 2001թ-ից` Հայկական հարցի գծով ՀՀ ԳԱԱ և Ավստրիայի հայկական եկեղեցական վարչության ներկայացուցիչը Ավստրիայում: 1967թ-ից զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ: Ամեն տարի ապրիլի 24-ին Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ աշխատել է Օհանջանյանը, ցուցադրվել են նրա վավերագրական ֆիլմերը` նվիրված Հայոց Մեծ եղեռնին: 1982թ-ից, 13 տարի, պեղել է Ավստրիայի արխիվները: Այդ ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ բազմաթիվ արխիվային փաստեր են դուրս եկել, որոնք ամփոփել է 12-հատորանոց ժողովածուի մեջ և ներկայացրել հանրությանը: 1989թ. դրանց փաստաթղթերի հիման վրա լույս է տեսել առաջին մենագրությունը` «Անհերքելի վկայությունները», որն արդեն թարգմանվել է 4 լեզվով: Վիեննայի համալսարանի (1990թ.) և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է (2001թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար