ՕՆՆԻԿ ՎՈԼՏԵՐ

Դերասան, բեմադրիչ

9 ապրիլ, 1891 - 7 հոկտեմբեր, 1952

Օննիկ Գալֆայան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1895թ-ից բնակվել է Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում: 1907-08թթ Եգիպտոսում մասնակցել է Սիրանույշի, 1909-14թթ` Կ.Պոլսում տեղի թատերախմբերի ներկայացումներին: 1914թ-ից եղել է Կահիրեի «Արծիվ» թատերախմբի դերասան, ապա` ռեժիսոր: 1923թ. կազմակերպել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը: 1928թ. Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպել է Հովհաննես Զարիֆյանի ելույթները: 1931թ., կնոջ` Պեատրիսի հետ հանդես է եկել Հալեպում, որտեղ բեմադրել է Ս.Պարթևյանի «Անմահ բոցը», Վ.Հյուգոյի «Թշվառները», Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Վ.Շեքսպիրի «Օթելլո» (խաղացել է գլխավոր դերերը) ստեղծագործությունները: 1947թ., բեմադրելով Գ.Սվազլյանի «Ներգաղթը» հայրենասիրական դրաման, նպաստել է եգիպտահայերի հայրենադարձությանը: Մահացել է Կահիրեում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար