Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ՑՈԼԱԿ ԱՄԵՐԻԿՅԱՆ

Դերասան

23 սեպտեմբեր, 1887 - 17 սեպտեմբեր, 1964

Գալուստ Սուլուլիկյան

Ծնվել է Տրապիզոնում: Վաղ տարիքից տեղափոխվել է Բաթումի: Սովորել է տեղի հայկական ծխական դպրոցում, ապա` ռուսական քաղաքային ուսումնարանում: Հետագայում կրթությունը շարունակել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում: 1906թ. վերադարձել է Բաթումի և տեղի հայկական սիրողական թատերախմբում արել բեմական առաջին քայլերը: 1909թ. տեղափոխվել է Թիֆլիս, խաղացել Ամո Խարազյանի խմբում և Պողոս Արաքսյանի թատրոնում: 1910թ. մեկնել է Էրզրում, կազմակերպել ներկայացումներ և խաղացել մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ), Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո) և այլն: Վերադառնալով Կովկաս` հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի թատերախմբերում, շրջագայել Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի և Արևմտյան Հայաստանի հայաշատ վայրերում, ապա աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: 1931թ-ից եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնի դերասան: Խաղացած բազմաթիվ ներկայացումներից են` Մ.Գորկու «Հատակում» (Սատին, 1932թ.), «Թշնամիներ» (Զախար Բարդին, 1950թ.), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա, 1934թ.), Մ.Ջանանի «Շահնամե» (Շահ Զեիր, 1935թ.), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր Ռիպաֆրատա, 1936թ.), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Շեյլոկ, 1937թ.), «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո, 1944թ.), Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ» (Մամլոկ, 1941թ.), Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Մուրոմսկի, 1946թ.), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Շպուլենկո, 1955թ.) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում` «Զանգեզուր» (1938թ.), «Ո՞ւմ է ժպտում կյանքը» (1957թ.), «Տժվժիկ» (1961թ.), «Փառքի օղակներ» (1962թ.) և այլն: 1947թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կորման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար