Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՇՃՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ

17 հունիս, 1841 - 9 սեպտեմբեր, 1885

Նիկողոս Թաշչյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գաբրիել Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսություն, մասնակցել «Քնար հայկական» հանդեսի հրատարակմանը: Դասավանդել է Ներսիսյան վարժարանում, պաշտոնավարել հայկական դպրոցներում: 1861թ. եղբոր` Հակոբիկ Թաշճյանի հետ լույս է ընծայել «Նվագք օսմանյան» կիսամսյա թերթը, իսկ Գ.Երանյանի հետ` «Քնար հայկական» երաժշտական պարբերականը: 1863թ. Վարդան Փափազյանի և Տիգրան Չուխաճյանի հետ հրատարակել է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը: Գրել է հայրենասիրական երգեր: 1879թ-ից եղել է Կ.Պոլսի մայր եկեղեցու երաժշտապետը: Վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ.Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում` «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874թ.), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց... Հայաստանեայց» (1875թ.) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877թ.) հատորներով, որոնք ներկայացնում են 5-15-րդ դարերի հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մի բաժին` ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: Նշանակալի է նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոցը» (1874թ.): Էջմիածնում նրան աշակերտել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: Որպես ուսուցիչ աշխատել է նաև Սկյութարի Մեզպուրյան և Սամաթիայի Արամյան վարժարաններում: 1880-ականներին վերադարձել է Կ.Պոլիս, շարունակել սիրած գործը: Հայտնի է եղել նաև որպես հրապարակախոս: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար