ՀԱԿՈԲ ԵՐԻՑՅԱՆ

Վինագործ

20 մայիս, 1915 - 26 հունիս, 2002

Ծնվել է Տրապիզոն քաղաքում: Վինագործություն սովորել է վարպետ Շահեն Երիցյանի Ղանթարի արհեստանոցում: 1930թ-ից եղել է Հրատպետկոմի ենթակայությամբ գործող արհեստանոցի վարպետ, որտեղ էլ ձեռք է բերել հմուտ մանդոլին պատրաստողի համբավ: 1933-35թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես լուսանկարիչ: Առաջին ջութակը պատրաստել է 1938թ.` Պետօպերայի ջութակահար Լիպարիտ Առաքելյանի պատվերով: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946-51թթ աշխատել է Երևանի կենտրոնական ունիվերմագում` որպես երաժշտական նվագարանների բաժնի վարիչի տեղակալ: 1956թ. մասնակցել է իր առաջին` Մոսկվայում կայացած համամիութենական մրցույթին, որտեղ ներկայացրել է մեկ ջութակ, որն արժանացել է խրախուսական մրցանակի: 1963թ. պատրաստել է 30 սազ Բաքվի Գագարինի անվան մշակույթի տան պատվերով: 1965թ. եղել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային գործիքների վերանորոգման պրակտիկ պարապմունքների ուսուցիչ: Հայտնի է եղել որպես դասական նվագարաններ վերանորոգող վարպետ: 1960-80թթ ստեղծել է ազգային այնպիսի նվագարաններ, որոնք ոչ միայն հնչողությամբ, այլև առանձնանում են նախշաձևի կատարման մանրանկարչական վարպետությամբ: Ստեղծել է քանոն, որն ուներ ոչ թե 24, այլ 26 լարանի հնչյունաշար: Սարդարապատի ազգագրական թանգարանում 1974թ., շուրջ մեկ տարի, ցուցադրվել են վարպետի պատրաստած ժողնվագարաններից մի քանիսը: Գործերից առանձնանում է նաև ընկուզենու ամբողջական փայտից պատրաստած քամանչան: Վինագործի անունն իր տեղն է գտել Բրյուսելում Կլոդ Լեբեի 1985թ. հրատարակած անթոլոգիայի 3-րդ հատորում: Ստեղծել է 20 ջութակ, 10 ալտ, 100 քանոն, 80 մանդոլին, 30 սազ, 10 ուդ, 5 քամանչա, 3 թառ, 1 սանթուր: Գերմանիայի Այզենախ քաղաքի Բախի տուն-թանգարանում է գտնվում Երիցյանի պատրաստած քանոնը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար