Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ

Դերասանուհի

12 հունվար, 1901 - 6 փետրվար, 1994

Արշալույս Մարդիգանյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չմշկածագ գյուղի Վարի թաղամասում: Եղել է Հայոց Մեծ եղեռնի վերապրած-ականատես, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (1918թ.) գրքի հեղինակը: Նկարահանվել է գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում: 14 տարեկան հասակում հաճախել է Չմշկածագի Մեսրոպյան վարժարան: Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվել է հաճախել նաև ջութակի դասերի: Հորն ու եղբորը թուրքերը սպանել են նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ միասին բռնությամբ կցվել է դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններին: 85 ցենտին համարժեք գնով վաճառվել է ցեղապետերից մեկի հարեմին, որտեղից հաջողացրել է փախչել: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվել է քարայրերում ու սնվել բույսերով և արմտիքով: Հյուծված, բոբիկ ու կիսամերկ հասել է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցրել ամերիկյան միսիոներները: Հասնելով Նյու Յորք` նրան որդեգրել է մի հայ ընտանիք: Ցեղասպանության մասին նրա վկայությունները 1918թ. տպագրվել են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր` հայկական ավանդական զգեստը հագին: Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվել է և վաճառվել 900,000 տպաքանակով` ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները: 1918թ. «Selig Polyscope» ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսել է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վստահվել է Արշալույսին` Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով: «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. հունվարին Վաշինգթոնում: Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվել է 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, որի հասույթը կազմել է 20-30 միլիոն դոլար և ուղղվել է Հայոց Մեծ եղեռնից տուժած հայ որբերի կարիքներին: Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտել բեմ ելնելու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև: Սակայն 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց է եղել և ընդմիշտ հրաժարվել հրապարակային ելույթներից: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար