ՀԱՅԿ ԿՅՈՒՏԵՆՅԱՆ

Ջութակահար, կոմպոզիտոր

19 մայիս, 1886 - 12 մայիս, 1972

Հայկ Գյուտենյան

Ծնվել է Կեսարիա քաղաքում: Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում և Թագավորական լիցեյում: Բրյուսելում աշակերտել է Ս.Թոմսոնին, Պրահայում` Օ.Շևչիկին (սովորեցրել է նվագել ջութակ), Վ.Նովակին (կոմպոզիցիա), Փարիզում` Վ.դ’Էնդիին (տեսություն): Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժողովրդական մեղեդիներ: 1905թ-ից համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Պրահայում, Կոստանդնուպոլսում, Կահիրեում և այլուր, 1908-09թթ` Թիֆլիսում և Կովկասի այլ քաղաքներում: 1918թ. տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի (փոխարինել է նշանավոր ջութակահար. Իզայիին), կնոջ` դաշնակահարուհի Կ.Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի քաղաքներում: Գրել է յուրահատուկ գրավիչ լեզվով առանձնացող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրային), երկեր ջութակի («Հայկական մեղեդի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարավան», «Հովիվ»), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար: Մահացել է ՄԱՆ-ում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար