Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ԵՂԻՇԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

12 փետրվար, 1881 - 29 մայիս, 1919

Եղիշե Բաղդասարյանց

Ծնվել է Շուշիում: 1901թ-ից սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում` Ա.Լյադովի դասարանում: Կովկասի հայաբնակ քաղաքներում (Բաքու, Արմավիր, Շուշի և այլուր) կազմակերպել է երգչախմբեր և ժողովրդական գործիքների նվագախմբեր, որպես խմբավար և դիրիժոր հանդես է եկել համերգներով: 1910-ական թվականներին հիմնադրել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը և գլխավորել նրա գործունեությունը: Երաժշտության տեսության դասեր է տվել Լազարյան ճեմարանում: Նրա մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հովհաննես Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմ»-ը (Պետերբուրգ, 1903թ.), «Արցունքներ» գրական-գեղարվեստական-երաժշտական ժողովածուն (Պետերբուրգ, 1907թ.): Հեղինակել է երգեր, խմբերգեր, ռոմանսներ, ինչպես և ժողովրդական երգեր ու շարականներ դաշնակումներ: Տեղեկությունների համաձայն, գրել է «Անուշ» (1909թ., ըստ Հ.Թումանյանի), «Արտավազդ Բ» (ըստ Հար.Թումանյանի) օպերաները, «Անտառի մանուկ» (ըստ Ղ.Աղայանի) մանկական երաժշտական պատկերը: Կոմպոզիտորի երգերից լայն ժողովրդականություն են վայելել «Աղջի բախտավոր» («Անուշ») և «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ») խմբերգերը, «Մի լար, բլբուլ» (խոսք Ա.Ծատուրյանի) երգը, որոնք աչքի են ընկնում քաղաքային-ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ: Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն: Մահացել է Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար