Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԳՈՅԱՆ

Թատերագետ

10 նոյեմբեր, 1901 - 24 փետրվար, 1982

Գևորգ Տեր-Նիկողոսյան

Ծնվել է Թիֆլիսում: 1935թ. ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: 1936թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1949թ-ից` պրոֆեսոր): 1958թ-ից եղել է ԽՍՀՄ Ժողովուրդների թատրոնի պատմության ամբիոնի վարիչը: Աշխատություններից են` «Ռուս թատրոնի պատմությունը 18-19-րդ դարերում» (1939թ., ռուսերեն), «Ռուս թատրոնի զարգացման ուղին» (1939թ., ռուսերեն), «Գլիկերիա Ֆեդոտովա» (1940թ., 1948թ., Վ.Նեմիրովիչ-Գանչենկոյի առաջաբանով): 1944թ. Երևանում մասնակցել է թատերական ինստիտուտի հիմնադրմանը և դասավանդել մինչև 1949թ.: 1952թ. Մոսկվայում լույս է ընծայել համաշխարհային թատրոնի պատմության և հայագիտության ասպարեզում կարևոր ավանդ ներկայացնող «Հայ թատրոնի 2000 տարին» (1952թ., ռուսերեն) երկհատոր աշխատությունը: 1970թ. հայերեն հրատարակվել է «Որն է ազգային թատրոնը» հոդվածների ժողովածուն` նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների թատերական մշակույթի զարգացման հարցերին: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար