Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԻԶԱԲԵԼԼԱ ՅՈԼՅԱՆ

Երաժշտագետ

12 մարտ, 1928 - 13 փետրվար, 1996

Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: 1944թ. ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949թ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952թ.` Մոսկվայի պետական կենսերվատորիայի ասպիրանտուրան: 1948-49թթ եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966թ-ից` ԽՍՀՄ մշակույթի նախարարության արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1956-59թթ դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (1954թ-ից` արվեստաբանության թեկնածու): 1970թ. դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում: Հանդես է եկել զեկույցներով մի շարք միջազգային համաժողովների ժամանակ: 1954թ. հեղինակել է Կոմիտասի կյանքի ուղին, գործունեության հիմնական բնագավառները, գաղափարագեղարվեստական հայացքները, նրա արվեստի ժողովրդական արմատները: Հեղինակ է նաև «Ալեքսանդր Հարությունյան» (1962թ.), «Գրիգոր Եղիազարյան» (1968թ.), «Կոմիտաս» (1969թ., հայերեն), «Արաբական աշխարհի ժողովրդական երաժշտություն» (1990թ.) և մի շարք այլ աշխատությունների և գործերի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար