ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Քամանչահար

12 հունվար, 1911 - 21 ապրիլ, 1975

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում: 1929-31թթ եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար: 1935-58թթ Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլը: 1933-37թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից, 1945-51թթ` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանների ժողողովրդական գործիքների բաժնում: Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: