ԱՆՆԻ ԲԱԶԻԼ

Դերասանուհի, մշակութային գործիչ

13 հոկտեմբեր, 1911 - 5 նոյեմբեր, 1995

Աննա Բարսեղյան

Ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում: Սովորել է Կալկաթայի Լերոթո դպրոցում: Դասավանդել է Կալկաթայի վարժարաններում: Խաղացել է հնդկական թատրոնում, արժանացել ոսկե և արծաթե մեդալների: 1964-65թթ եղել է Արևմտյան Բենգալիայի կանանց կոմիտեի փոխնախագահը, 1965-67թթ` Հայ տիկնանց բարեգործական միության, 1969-73թթ` Հնդկաստանի կանանց ազգային խորհրդի նախագահը: Ուսումնասիրություններ է հրատարակել Հնդկաստանի ծաղիկների, ճապոնական թեյի մասին: Զբաղվել է հայանպաստ գործունեությամբ: 1958թ. այցելել է Հայաստան: Հեղինակել է «Հնդկահայ գաղութները» աշխատությունը (1969թ., անգլերեն): Եղել է Հնդկաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Մահացել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար