Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԷԼԻԶԱ ԲԻՆԵՄԵՃՅԱՆ

Դերասանուհի

2 հունիս, 1890 - 7 փետրվար, 1981

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ծնողները` Ռուբեն և Աղավնի Բինեմեճյանները, ևս թատրոնի դերասաններ են եղել: Մեծանալով թատերական միջավայրում` դեռևս 10 տարեկան հասակում Մնակյան թատրոնում, որտեղ աշխատում էին նրա ծնողները, աղջիկ և տղա երեխաների դերերով բեմ է դուրս եկել: Կրթություն ստանալով Քադիքյոյի և Notre Dame de Sion ֆրանսիական դպրոցներում` երկրորդ սահմանադրության առաջին օրերին հայ երիտասարդների հիմնած «Ազատ բեմի» հայերեն ներկայացումներում մասնագիտանալուց հետո միացել է Մնակյան թատրոնին և այստեղ աստիճանաբար աչքի ընկել: «Նավատորմի միության թատերախմբից» հետո, 1914թ. մասնակցել է քննություններին և ընդունվել Դարուլբեդայի, որտեղ 1916թ. խաղացել է առաջին ներկայացման` «Փտած հիմքի» անդրանիկ ցուցադրության ժամանակ, ինչպես նաև առաջին տեղական «Բու» ներկայացման մեջ: 1920թ. միացել է «Նոր բեմին», որը ստեղծել էր Դարուլբեդայից առանձնացած մի խումբ: 1921թ. կազմված մեկ այլ միությանը նրա առաջարկությամբ տրվեց Թուրքական թատրոն անունը: Հետագայում կրկին վերադարձել է Դարուլբեդայի, որտեղ ղեկավար խորհրդում հանդես է եկել որպես արվեստագետների ներկայացուցիչ: 1924թ. փառքի գագաթնակետին տեղափոխվել է Ֆրանսիա: 1926թ. Ռաշիդ Ռզայի հրավերով վերադարձել է Ստամբուլ, որից հետո կրկին մեկնել Ֆրանսիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Լոնդոնում: 1946թ-ից հաստատվել է Ֆրանսիայում, ապա` Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար