Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱՄՋՅԱՆ

Բեմադրիչ

12 սեպտեմբեր, 1937 - 22 դեկտեմբեր, 2003

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1965-68թթ եղել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1988-92թթ` գլխավոր ռեժիսորը, 1968-70թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1970-72թթ` Արտաշատի թատրոնի ռեժիսոր, 1972-74թթ և 1975-81թթ` ԵԵԿԹ ռեժիսոր: 1992-95թթ աշխատել է Սանկտ Պետերբուրգի և Պրահայի տիկնիկային թատրոններում: 1981-89թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1998-2000թթ` Երևանի մարիոնետների թատրոնի տնօրենը, 2000-03թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1969-91թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Բեմադրել է Վ.Ժուլկևսկու և Ս.Բուգաևսկու «Կախարդի աշխակերտը», Ժ.Հարությունյանի «Գլխին գինն է 50 միլիոն», Ա.Օստրովսկու «Հորձանուտ», Ա.Այվազյանի «Դիպլիպիտո», Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» և այլ ներկայացումներ: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար