Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Օպերային երգիչ, բեմադրիչ

14 դեկտեմբեր, 1936 - 25 հունիս, 2004

Տիգրան Խանդիկյան

Ծնվել է Բեյրութում: Եղել է երգչուհի Գոհար Գասպարյանի ամուսինը, ռեժիսոր Արմեն Խանդիկյանի եղբայրը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1977թ.` Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը: Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ: Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում: 1962թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1970-77թթ, միաժամանակ` ռեժիսոր, 1977-ից` գլխավոր ռեժիսորը, 1991-2000թթ` նաև գեղարվեստական ղեկավարը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Մանրիկո), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Բեմադրել է Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977թ., 1996թ.), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1978թ.), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1981թ.), «Անուշ» (1994թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (1984թ., 1992թ.), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1988թ.), Գ.Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993թ.) և այլ օպերաներ: Նկարահանվել է «Կարինե» (1968թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) ֆիլմերում: Եղել է «Ալմաստ» (1986թ.) և «Արշակ Երկրորդ» (1988թ., գլխավոր դերակատար) ֆիլմ-օպերաների բեմադրող-ռեժիսորը և սցենարների հեղինակը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ): 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար