Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

4 հունիս, 1952 - 18 հոկտեմբեր, 2005

Ծնվել է Երևանում: 1967թ-ից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1970-75թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժնում: 1979թ. մասնակցել է պլակատի և աֆիշի առաջին հանրապետական ցուցահանդեսին` «Մնջախաղի թատրոն» աշխատանքով: Գործերի մեջ հիմնականում առանձնանում են բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները: Աշխատանքներից են` «Ինքնադիմանկար», «Առլեկին», «Ավետում», «Գարուն», «Պարահանդես», «Ժամանակի անիվ», «Մուսան արվեստանոցում», «Փառատոն Փարիզում», «Նատյուրմորտ հայելիներով», «Ցլամարտ», «Դերասաններ», «Նկարչի արվեստանոցը» և այլն: 1985թ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1989թ.` Հայաստանի պատմության պետական թանգարանում: 1986թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1995թ-ից` Նկարիչների միջազգային ֆեդերացիայի (UNESCO) անդամ: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Բրեստում, Տալլինում, Բարսելոնայում, Փարիզում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 1998թ.), Մոսկվայում (1999թ.): 2001թ. մասնակցել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որի ժամանակ նրա ներկայացված 3 աշխատանքները արժանացել են հատուկ մրցանակի Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Նույն թվականին ծանր հիվանդությունը վրա է հասել: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար