Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Քանդակագործ

12 հունվար, 1940 - 25 մարտ, 2005

Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1971թ-ից դասավանդել է ինստիտուտի գծանկարի և քանդակի ամբիոնում (1997թ-ից` պրոֆեսորի պաշտոնակատար): 1968-73թթ աշխատել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծել է մոնումենտալ հուշարձաններ, քանդակախմբեր: Գործերից են` «Զորավար Անդրանիկ» (1978թ.), «Գևորգ Չաուշ» (1983թ.), «Աղբյուր Սերոբ»  (1984թ.), «Մախլուտո» (1989թ.) քանդակաշարը, «Զաքար Խաչատրյան» (1977թ., բրոնզ), «Եղիշե Չարենց» (1986թ., բրոնզ), «Գ.Դավթյան» (1972թ., բրոնզ), «Հավերժություն» (1982թ., մարմար), «Գևորգ Չաուշ» (1990թ., բազալտ), «Զորավար Անդրանիկ» (1991թ., բազալտ), Հայ ֆիդայիների քանդակախումբը (1988-92թթ, բազալտ): Խորհրդանշական կերտվածքներ են` «Հեթանոսական մոտիվ» (1984թ., մարմար), «Հրեշտակ» (1994թ., տուֆ), «Զանգու» (1996թ., տուֆ): 1981թ. Մոսկվայում արժանացել է ԺՏՆՑ ցուցահանդեսի բրոնզե մեդալի, 1983-85թթ` ՀՆՄ «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակի և մեդալի, 1984-85թթ` «Էրեբունի-Երևան» տոնահանդեսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսների առաջին մրցանակին, 2002թ.` ՀՀ ՊՆ մեդալի, 2003թ.` «Անդրանիկ» համազգային միության «Զորավար Անդրանիկ» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար