ԳԱԳԻԿ ՍԻՐԱՎՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1970թ. հոկտեմբերի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, գեղանկարիչներ Դավիթ և Նունե Սիրավյանների եղբայրը։ 1989թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1995թ.` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2013թ. ուսուցողական այցով գտնվել և ստեղծագործել է Բուդապեշտի Ամադեուս հիմնադրամում։ 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Աշխատելով տարբեր նյութերով, այդ թվում` մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ և յուղաներկ` իր արվեստով բացահայտել է մարդկային զգացմունքներն ու հույզերը։ Գործերից են` «Մարդիկ» (1999թ., ջրաներկ), «Իմ ձուկը» (2002թ., թուղթ գուաշ), «Նրանք մեր զգացմունքներն են տանում» (2002թ., գուաշ), «Երազներս հեքիաթ դարձած» (2002թ., գուաշ), «Սառած հիշողություն» (2002թ., գուաշ), «Սեր և կորուստներ» (2003թ., կտավ, յուղաներկ), «Սառած հիշողությունը զարթնում է» (2003թ., գուաշ), «Մեղավոր կինը» (2003, կտավ, յուղաներկ), «Հեքիաթային ծառը» (2003թ., ջրաներկ), «Երազներիս միջի հիշողությունը» (2004թ., կտավ, յուղաներկ), «Հիշողությանս կրակները» (2004թ., կտավ, յուղաներկ), «Զույգերն ու նրանց թաքուն զքացմունքներն ու կրքերը» (2004թ., գուաշ), «Զգացմունքների ծառը» (2005թ., գուաշ), «Ծառ մարդիկ» (2010թ., թուղթ, գուաշ), «Ծառ մարդիկ» (2011թ., կտավ, ակրիլ), «Համր վշտի արձագանքը» (2012թ., ակրիլ), «Ծառ մարդիկ» (2013թ., կտավ, յուղաներկ), «Խորհրդավոր ծառը» (2013թ., կտավ, ակրիլ), «Շորժայի իմ ծառը» (2014թ., կտավ, յուղաներկ), «Իմաստուն ծառը» (2014թ., ակրիլ) և այլն: 1994թ-ից մասնակցել է մի շարք խբմակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գրիմստադում (Նորվեգիա, 2004թ.), Երևանում (2014թ.): Աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար