ՀԱԿՈԲ ՊԱԼՅԱՆ

Ճարտարապետ

4 օգոստոս, 1837 - 30 հոկտեմբեր, 1875

Հակոբ բեյ Պալյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Կարապետ Պալյանի որդին: 1855թ. մեկնել է Փարիզ: 1858թ. ավարտել է Սեն Պարպ քոլեջի ճարտարապետական բաժինը: Եղբոր` Նիկողոսի վաղաժամ մահվան պատճառով վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել հորը և եղբորը` Սարգիս Պալյանին: 1866թ., հոր մահից հետո, եղբոր հետ նշանակվել է պալատական ճարտարապետ` զբաղվելով հիմնականում նախագծման հարցերով: Կառուցել է Պեյքոզի Թոքաթի, Սկյուտարի Քոշուեոլուի Մայր թագուհու, Չուպուքլու Խտիվ Իսմայիլ փաշայի, Մերճանի Ալի փաշայի ապարանքները, Աքսարայի Բերթենիյալ մայր թագուհու մզկիթը, Չրաղանի պալատը (եղբայրների հետ), Բեյլերբեյի պալատը: Նյութական կարևոր օժանդակություններով խրախուսել և քաջալերել է բազմաթիվ արվեստագետների: Օրթագյուղի նրա ապարանքը Կ.Պոլսի հայ գրականության և արվեստի գործիչների (Նահապետ Ռուսինյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Նար Պեյ, Ծերենց, Թովմաս Թերզյան, Պետրոս Ադամյան, Ազնիվ Հրաչյա, Տիգրան Չուխաճյան և այլք) մշտական հավաքատեղին էր: Նրա միջոցներով վերաշինվել է Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքը (1870թ., ճարտարապետ` Պ.Նեմցե), կառուցվել Արևելյան թատրոնը (1861-62թթ): Պարգևատրվել է պետական շքանշաններով: 1873թ-ից բնակվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է: Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար