ՆԻԿՈՂՈՍ ՊԱԼՅԱՆ

Ճարտարապետ

13 փետրվար, 1826 - 2 դեկտեմբեր, 1858

Նիկողայոս բեյ Պալյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Կարապետ Պալյանի որդին: 1842թ. մեկնել է Փարիզ, ուր 1845թ. ավարտել է Սեն Պարպ բարձրագույն վարժարանի ճարտարապետական բաժինը: Վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել հորը: Չրաղանի հին պալատում կառուցել է կլասիցիզմի ոճով մի գրադարան, նշանակվել պալատական ճարտարապետ: Կառուցել է Դոլմաբախչեի պալատի թագադրության սրահը, արքայական դռները, Դիվանխանեն (1844-54թթ), Պեյքոզի (1854թ.), Կեոքսուի, Ըխլամուրի (1849-56թթ), Սկյուտարի Գոշուելուի Ատիլե Սուլթանի (1853թ.) պալատները, Օրթագյուղի (1853թ. կամ 1855թ.), Չրաղանի և Դոլմաբախչեի (1852-54թթ) մզկիթները, Թոփխանեի ժամացույցի աշտարակը, Դոլմաբախչեի պալատի թատրոնը (1857թ.): Նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857թ.): Զբաղվել է նաև Կ.Պոլսի հայ համայնքի վարչական, կրթական ու ուսումնական հարցերով: Մասնակցել է 1863թ. պաշտոնապես վավերացված Ազգային սահմանադրության ստեղծմանը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար