Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏ ՊԱԼՅԱՆ

Ճարտարապետ

30 հունվար, 1800 - 15 հոկտեմբեր, 1866

Կարապետ ամիրա Պալյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Գրիգոր Պալյանի որդին։ Անիում ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը։ Հորից հետո նշանակվել է պալատական ճարտարապետ։ Սկզբում աշխատել է Հովհաննես ամիրա Սերվերյանի (քեռայրը), ապա որդու` Նիկողոս Պալյանի հետ: Ամենանշանավոր գործը Դոլմաբախչեի պալատն է (ավարտել է 1856թ.)` Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Գործերից են Չիֆթե սարայլար (Զույգ պալատ, էյուբ), Սալը Բազարում Զեմիլի և Մյունիրեի անվան սուլթանական ծովափնյա (օգտագործվել է որպես Ազգային ժողովի շենք, Քաբաթաշի աղջկանց լիցեյ և Գեղարվեստի վարժարանին կից ճարտարապետության բաժին) պալատները, Չրաղանի հին պալատը (1836թ., 1839թ., 1843թ.), Իզմիթի իշխանական դղյակը, Բայըլդըմ դղյակի նորովի կառուցումը, Ելդըզի հին ապարանքը, Գյումյուշսուուի նախկին փայտաշեն (այժմյանը` քարուկիր) զորանոցը (1843թ., 1857-62թթ, այժմ` Ստամբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեքենագիտության և նավաշինարարության ֆակուլտետներ և կենտրոնական գրադարան), Քուլելիի հեծյալների զորանոցը (Չենգելքյոյ քըշլասը), Թերքոսի ջրային ցանցը, Դիվանյոլուի Սուլթան Սահմուդի «սեբիլը», Քիրազլրի ամբարտակը (1833թ.), Բենդ-ի Ջեդիդ կամ Յենի բենդ (Մեծ կամ Նոր ամբարտակ, 1839թ.), Իզմիթի չուխայի գործարանը, Հերեքեի գործվածքեղենի գործարանը, Բաքըրքյոյի տպածոների, Բեյքոզի կաշվի գործարանները (1842թ., այժմ` մորթի-կոշիկի գործարան), Զեյթինբուրնուի մետաղագործարանը (1845թ.), Գյումյուշսուուի զինվորական հիվանդանոցը (1861-62թթ), Եդիկուլեի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցը (1834թ., Հովհաննես ամիրա Սերվերյանի հետ), Դոլմաբախչեի կամ Բեզմըալեմ Վալիդե սուլթան ջամի մզկիթը (1853-54թթ, որդու` Նիկողոս Պալյանի հետ), Եդիկուլեի Սբ. Փրկիչ հիվանդանոցին կից Սբ. Հակոբ (1853թ.), Պեշիկթաշի Սբ. Աստվածածին (1838թ.), Քուրուչեշմեի Երևման Սբ. Խաչ (1834թ.), Կալաթասարայի Սբ. Երրորդության (1836-38թթ, Հովհաննես Սերվերյանի հետ) եկեղեցիները, վերանորոգել Զեյթինբուրնուի Սբ. Հակոբը (1852թ.), Բանդըրմա քաղաքի Հայ գյուղի Սբ. Սարգիսը (1858թ.), Բաբերդի Լսոնք գյուղի Սբ. Լուսավորիչ վանքն ու եկեղեցին, Մեքթեբ-ի Հարբիյե (ռազմական ուսումնարան Պանգալթիում, Ստամբուլ), Հարբիյե սիփահի օջաղը (այժմյան Ռադիոկոմիտեի շենքի վայրում), Սկյուտարի ճեմարան վարժարանը (1838թ., Հովհաննես Սերվերյանի հետ), Պեշիկթաշի հայոց գերեզմանատունն ու պարսպապատումը (1848թ.), Դիվան յոլուի Մահմուդ 2-րդի շիրմատունը (Մահմուդ, Աբդուլմեջիդ և Աբդուլ Ազիզ սուլթանների շիրմատները)։ Ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի հասարակական կյանքին, Սուլթան Աբդուլ Համիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիրը (1847թ.), 1853թ. ընտրվել է գերագույն ժողովի, ապա` քաղաքական ժողովի անդամ։ Զբաղվել է նաև համայնքի մշակութային, կրթական-ուսումնական գործերով, Սկյուտարում կառուցել ճեմարան (1838թ.), հոգացել ծախսերը, Եդիկուլեի Սբ. Փրկիչ հիվանդանոցին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան, մասնակցել Սբ. Հակոբ վանքին առընթեր հոգևոր ճեմարանի հիմնադրությանը, նյութապես օժանդակել Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի (1834թ.) շինարարությանը և այլն: 1845թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար