Մկրտիչ Էմին

Բանասեր, պատմաբան, թարգմանիչ

Հրաչուհի Ջինանյան

Ասմունքող, հաղորդավար

Անատոլի Պապյան

Գեղանկարիչ

Զավեն Կասյան

Բանաստեղծ

Գագիկ Մկրտչյան

Դերասան, նկարիչ

Արեգ Ազատյան

Կինոռեժիսոր, արձակագիր

Ազատ Պետրոսյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԹՅՈՒԹՈՒՆՋՅԱՆ

Գեղանկարիչ

1 նոյեմբեր, 1905 - 1 դեկտեմբեր, 1968

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում։ 1923թ-ից հաստատվել է Փարիզում: 1929թ-ից սկսել է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների` Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնել է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ: 1930թ-ից հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնել է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը: Եղել է Ֆրանսիայի նոր արվեստի ստեղծողներից, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։ «Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները Հայոց Մեծ եղեռնի ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։ Այլ աշխատանքներից են` «Նատյուրմորտ» (1940թ.), «Սեղան և աթոռ» (1940թ.), «Դիմանկար» (1925թ.), «Կոմպոզիցիա» (1967թ.) և այլն: 1925թ. անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։ 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար