ԹԵԼՄԱՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Արվեստաբան, լրագրող

7 դեկտեմբեր, 1934 - 3 նոյեմբեր, 1979

Ծնվել է Թիֆլիսում: 1952թ. ավարտել է տեղի թիվ 14 դպրոցը, 1961թ.` Մոսկվայի շինարարական ինստիտուտը։ 1961-63թթ Մոսկվայում և Թբիլիսիում աշխատել է մասնագիտությամբ: 1963թ-ից զբաղվել է գրականությամբ, Հայաստանից դուրս ապրող (մասնավորապես մոսկվայաբնակ) երևելի հայերի գործունեության (Մ.Շահինյան, Հ.Բաբաջանյան, Հ.Բաղրամյան, Տ.Պետրոսյան և ուրիշներ) և Հայաստանի հետ նրանց կապերի լուսաբանմամբ։ Տպագրվել է մի շարք թերթերում, ամսագրերում: Հեղինակել է 4 գիրք, ավելի քան 100 հոդված, հավաքել, մոռացությունից փրկել, ի մի է բերել նաև հանրությանը քիչ ծանոթ հայ, հատկապես «Թիֆլիսյան դպրոցի», արվեստագետների ստեղծագործությունները։ «Երջանկության ալիքները» Թիֆլիսում տարբեր ժամանակներում ապրած նկարիչների, նաև Կարապետ Գրիգորյանցի մասին պատմող արժեքավոր գործ է։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար