Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ԹԵԼՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ճարտարապետ

23 հունիս, 1934 - 30 օգոստոս, 1998

Ծնվել է ՀՀ Մեղրի քաղաքում: 1964-76թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ: 1976-79թթ Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտարապետական հուշարձանների չափագրության բաժինը: 1979-98թթ աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում: Նրա նախագծերով Երևանում իրականացվել են «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966թ., ՀԼԿԵՄ մրցանակ` 1967թ.), ՀՀ կառավարության վարչական շենքը («3-րդ կառավարական տունը», 1976թ.), «Ձորագյուղ» ագգագրական թանգարան-թաղամասը (1982թ.), Դիլիջանի ազգագրական ճարտարապետական թանգարան-թաղամասը (1970-ական թթ): Աշխատությունները նվիրված են հայկական ճարտարապետական հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարածային հորինվածքի համաչափ վերլուծությանը: Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը: 1968թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, 1989թ.` «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» համամիութենական ստուգատեսների և Սոֆիայի «Բիենալե 85»-ի դափնեկիր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար