
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԶԱՊԵԼ ՊՈՅԱՃՅԱՆ

27 մարտ, 1872 - 26 հունվար, 1957
Ծնվել է Դիարբեքիրում: Հայրը` Թովմաս Պոյաճյանը, եղել է այդ քաղաքի անգլիական հյուպատոսը, մայրը` անգլուհի: Ստացել է հայկական և անգլիական կրթություն, հավասարապես տիրապետել երկու լեզուներին, իմացել է նաև թուրքերեն, ֆրանսերեն, իտալերեն: Մանկությունից փորձել է նկարել, ներշնչվելով հայրենի բնությունից: 1895թ. ջարդերի օրերին զոհվել է հայրը, մոր հետ անցնելով տաժանակիր ճանապարհ, հասել է Կ.Պոլիս, այնտեղից Ֆրանսիա, ի վերջո ապրել մոր ծննդավայրում` Լոնդոնում, որտեղ էլ ունեցել է նկարչական, գրական բեղմնավոր գործունեություն: Սովորել է Լոնդոնի Ֆ.Սլեյդի արվեստի դպրոցում: Այդ տարիներից մասնակցել է ցուցահանդեսների: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից են` «Շավարշանի Շուշանը» (Սանդուխտ), «Վարդը», «Պարուհին» (Արմեն Օհանյան), «Արի, սիրելիս» և այլն։ Հետագայում ստեղծած կտավներից առավել կարևորներն են` «Զորավար Անդրանիկ», «Րաֆֆի», «Հայ պատանին», «Չարաճճին», «Վալոնի սրճարանը», «Ջրաղաց», «Խարբերդ», «Միս Յոաննա Դետմոնդ» և այլն: 1910-50-ականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Անգլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում: Նկարազարդել է «Համլետի» հայերեն` Մասեհյանի թարգմանությունը (Վիեննա, 1922թ.), «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ» անգլերեն շքեղ հատորը (Լոնդոն, 1916թ.) և այլն: 1895թ. ջարդերի ցնցող տպավորության տակ գրել է «Եսթեր» անգլերեն վեպը (Լոնդոն, 1901թ.)։ Հրատարակել է պատմական մի վեպ` «Հավիտենական իղձի երազը» խորագրով, որի մասին դրվատանքով է խոսել անգլիական մամուլը: 1930-ականներին ճանապարհորդել է Հունաստանում, վերադարձին լույս ընծայել իր տպավորությունները «Գրիչով և երանգապնակով Հունաստանում» (1938թ.) նկարազարդ հատորում: Նրա վերջին և լավագույն գործերից է «Գիլգամեշ» էպոսի մշակումը, որ լույս է ընծայել իր նկարազարդումներով: Եղել է Լոնդոնի հայ գաղութի գործուն դեմքերից: 1943թ. հրատարակել է «Էջմիածին» դրաման: Թարգմանել է հայ գրողների երկերից` Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» (1948թ.) և այլն: Մահացել է Լոնդոնում: