Եսայի Նչեցի

Լեզվաբան, մատենագիր, եկեղեցական գործիչ

Հովհաննես Քոլոզյան

Հայագետ, պատմաբան

Սրապիոն Հեքիմյան

Դրամատուրգ

Եղիշե Մադաթյան

Գրականագետ, թարգմանիչ

Սեյրի

Բանաստեղծ, արձակագիր

Արա Գյուլեր

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Վահե Գոդել

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Հովհաննիսյան

Պետական գործիչ, գրող

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Արձակագիր

10 փետրվար, 1866 - 4 հունվար, 1941

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կադըգյուղի Արամյան վարժարանում։ Պատանեկան հասակից ֆրանսերենից կատարել է թարգմանություններ, որոնք տպագրվել են Մինաս Գաբամաճյանի «Լույս» շաբաթաթերթում։ Ապա գրել է ակնարկներ, պատմվածքներ։ 1886-87թթ «Մասիս» շաբաթաթերթում տպագրվել են նրա մի քանի նոր պատմվածքները, որոնք հետաքրքրություն են առաջացրել երիտասարդ գրողի անվան շուրջը։ 1888թ. «Արևելք» օրաթերթում որպես թերթոն տպագրվել է նրա գլուխգործոց «Վարժապետին աղջիկը» վեպը, որը նույն թվականին լույս է տեսել նաև առանձին գրքով։ 1892-93թթ Գրիգոր Զոհրապի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթում տպագրել է «Հարո», «Հովկուլը» և «Ընկուզին կողովը» պատմվածքները։ Լինելով մեծահարուստ ծխախոտի վաճառականի որդի` նյութապես ապահովված է եղել և գրականությունը չի դարձրել հիմնական զբաղմունք։ 1894թ. Կամսարականները Կ.Պոլսից տեղափոխվել են Եգիպտոս։ Այստեղ գրեթե լքել է գրականությունը, զբաղվել ծխախոտի արդյունաբերությամբ, մերթ ընդ մերթ ծածկանուններով երևալով հայ մամուլում։ 1910թ. օսմանյան սահմանադրության օրերին վերադարձել է ծննդավայր, նոր պատմվածքներով, նորավեպերով աշխատակցել պոլսահայ մամուլին, տարեցույցներին։ Նրա ամենամոտիկ մասնակցությամբ Կ.Պոլսում լույս է տեսել շքեղ մի ժողովածու, նվիրված Ալեքսանդր Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակին։ Այնուհետև դարձյալ քաշվել է գրական աշխարհից։ Հետագա 30 տարիներին գրել է ընդամենը մի քանի պատմվածք և ակնարկ, ինչպես նաև «Փրկանք» խորագրով մի պիես, որը 1920-ականներին բեմադրվել է Կ.Պոլսում և Ֆրանսիայում։ «Վարժապետին աղջիկը» վեպը վերահրատարակվել է Երևանում, 1956թ.։ Մահացել է Ֆրանսիայի Վիշի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար