Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆ

Գեղանկարիչ

22 սեպտեմբեր, 1923 - 1 հունվար, 2003

Ծնվել է ՌԴ Արմավիր քաղաքում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է հաստոցային բնույթի կտավներ, նատյուրմորտներ, դիմանկարներ` «Կարբիդագործներ» (1963թ.), «Նորակառույցը» (1967թ.), «Նատյուրմորտ» (1972թ.), «Լենայի դիմանկարը», «Կնոջս դիմանկարը» (երկուսն էլ` 1981թ.) և այլն: Նկարչի արվեստը շեշտված քնարականությամբ առավել ցայտուն է դրսևորվել մոնումենտալ բնույթի բնակարաններում, թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներում` «Ամպամած օր» (1967թ.), «Ձմեռն Աղվերանում» (1971թ.), «Հայրենի լեռներում» (1975թ.), «Գեղարդ», «Սեգ սարեր», «Ռուսական զորքերի մուտքը Հայաստան» (երեքն էլ` 1979թ.), «Աշնանային սարեր» (1980թ.), «Խոր Վիրապ» (2002թ.) և այլն: 1984թ. ունեցել է անհատական ցուցահանդես Երևանում: 1985թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար