ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 20-ին, Երևանում: Գեղանկարիչներ Մինաս Ավետիսյանի և Գայանե Մամաջանյանի որդին է: 1988թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նկարչության բաժնում: Տարբեր տարիների մասնակցել է ցուցահանդեսների Երևանում, Գյումրիում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թեհրանի ժամանակակից արվեստի կենտրոնում: 2014թ. կազմակերպել է «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը Գերմանիայի Հալե քաղաքի Մորեցբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լեհաստանում (1992թ.), Ֆրանսիայում (1993թ.), Հայաստանում (2006թ., 2009թ.) և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար