Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐԵԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ճարտարապետ

1 հուլիս, 1939 - 23 նոյեմբեր, 2001

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է Ռաֆայել Իսրայելյանի որդին: 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1962-90թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, եղել է գլխավոր մասնագետ: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես եկեղեցու գմբեթը (1975թ.), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1981թ.), «Հաղթանակ» զբոսայգու մուտքը (1983թ.), Էջմիածնի Մայր տաճարի բակում` Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-հուշարձանը (1982թ.), Սիսիանում` «Քարադարան» թանգարանը (1984-86թթ), «Քառասուն աղբյուր» աղբյուր-շատրվանը (1985թ.), «Զանգեզուրի մուտքը» դարպասը (1987թ.): Ավարտել է հոր անավարտ կառույցները` Հաճնի (1974թ.), Մուսա լեռան (1976թ.), Ապարանի «Վերածնունդ» (1979թ.) հուշակոթողները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի` «Վարդավառ» («Հացատուն») սեղանատունը (1975թ.): Մահացել է Երևանում: