ԱՆԴՐԱՆԻԿ ԿԻԼԻԿՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

14 սեպտեմբեր, 1939 - 9 օգոստոս, 2005

Ծնվել է Բեյրութում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1953-55թթ աշակերտել է Հարություն Կալենցին: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1975թ.` Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը: 1982-86թթ եղել է «Ծիծեռնակ» ամսագրի գեղարվեստական խմբագիրը: 1984թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1992թ-ից` Երևանի գեղարվեստի ակադեմիա, 1996թ-ից` պրոֆեսոր, 2002թ-ից` ամբիոնի վարիչ): 1998թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության գրաֆիկայի բաժանմունքի նախագահը: Պատկերազարդել և ձևավորել է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» (1983թ., տարվա լավագույն ձևավորման 1-ին մրցանակ), «Բրեմենյան երաժիշտներ » հեքիաթը (2000թ.), Ռազմիկ Դավոյանի «Ծիտիկը ցուցահանդեսում» (2002թ.), տարբեր լեզուներով Տոկիոյում լույս ընծայված «Արջի որդին» ժողովրդական հեքիաթը (1983թ., մշակումը` Հովհաննես Թումանյանի), Բեյրութում հրատարակված «Սասնա ծռեր» էպոսը (1994թ.), Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն» (1996թ.), Մատթեոս Մամուրյանի «Դպրոցական հիշատակներ» (1999թ.), Ա.Սիմոնյանի «Հայոց պատմություն» (2000թ.) և այլ գրքեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար