Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ

Դերասան

12 մարտ, 1938 - 24 օգոստոս, 2010

Ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ): Եղել է բեմադրիչ Հովհաննես Մսրյանի և դերասանուհի Արաքսյա Մսրյանի որդին, դերասանուհի Ժասմեն Մսրյանի եղբայրը: Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում: 1958-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: 1963-64թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1964-66թթ` Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, 1966թ-ից` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում` որպես դերասան: Թատերական գործունեության ընթացքում մարմնավորել է հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ), Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Ալեքսեյ), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Հերոստրատ), Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Միհրդատ Պոնտացի), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Վոյնիցկի) և այլն: Համագործակցել է «Հայֆիլմ», «Տաջիկֆիլմ», «Բուլղարֆիլմ», «Մոսֆիլմ» և այլ կինոստուդիաների հետ: Նկարահանվել է «Վերադարձ» (1972թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Ամրոց» (1978թ.), «Նիկոլո Պագանինի» (1982թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Ճանապարհ դեպի քեզ» (1986թ.), «Հաղթահարում» (1987թ.), «Ոսկե ժամացույցի գաղտնիքը» (1988թ.), «Քամին ունայնության» (1989թ.), «Սպիտակ հագուստ» (1992թ.), «Ձայն բարբառոյ...» (1992թ.), «Հին աստվածներ» (1993թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Հերոստրատ» (2002թ.) և այլ ֆիլմերում: 1982թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1987թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար