Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՃԵՄՅԱՆ

Ճարտարապետ

22 հուլիս, 1913 - 23 հուլիս, 1991

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է ճարտարապետ Բաղդասար Բաղդասարյանի կինը: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1938-81թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ: Նրա նախագծերով կառուցվել են Երևանի հաստոցաշինական գործարանի վարչական շենքը (1955թ.), էլեկտրամեքենաշինականի երկու մասնաշենքերը (1940-41թթ), Ստեփանավանի էլեկտրատեխնիկական (1962-63թթ), Երևանի գինեթթվի (1959-60թթ), Դալարի և Արաքսի գինու (1953-54թթ) գործարանները և այլն: 1948թ. դարձել է Կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական մրցույթի դափնեկիր: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար