Հակոբ Կամարի

Լրագրող, պետական գործիչ

Ազատ Վշտունի

Բանաստեղծ

Արմանդ Թոքաթյան

Օպերային երգիչ

Մարիա Չմշկյան

Օպերային երգչուհի

Յակով Խաչիկյան

Գրականագետ, փիլիսոփա

Ռիշար Ժերանյան

Գեղանկարիչ

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

Յուրի Արոյան

Դերասան

Սահակ Պողոսյան

Քանդակագործ

Նունե Բադալյան

Օպերային երգչուհի

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Արմինե Պողոսյան

Դերասանուհի

Ռուբինա Ռուբեն

Դերասանուհի

Արսեն Հակոբյան

Դերասան, պարող, պարուսույց

Տիգրան Համասյան

Դաշնակահար

 

 

 

 

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ճարտարապետ

16 ապրիլ, 1900 - 10 հունվար, 1978

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1920-22թթ սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը: 1937-51թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-78թթ` Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրենը: 1951թ. ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը: Կազմել է Հրազդան քաղաքի 1961-63թթ գլխավոր հատակագիծը: 1959-63թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը: Նրա նախագծով կառուցվել են` Երևանի «Արմենիա» հյուրանոցը (1956թ.), ՀԱՄԽ-ի և կապ նախարարության համալիրը (1957թ.), Թանգարանների շենք (1950-81թթ), ՀԿԿ կենտկոմի շենքը (1950թ., այժմ` Ազգային Ժողովի շենք), Մատենադարանի շենքը (1957թ.), ՀԽՍՀ ԳԽ շենքը (1958թ., այժմ` ՀՀ նախագահի նստավայր), Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը (1967թ.), Այժմյան Սահմանադրական դատարանի շենքը (1974թ.), Այժմյան Ամերիկյան համալսարանի շենքը (1979թ.), Սոս Սարգսյանի թատրոնի շենքը, Մարգարյանի անվան ծննդատան շենքը, Մանկական հիվանդանոցի շենքը, Հ.Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքը, Դերասանների բնակելի շենքը, Բնակելի շենքեր Երևանում` Տերյանի 62, Աբովյանի 31, Բաղրամյանի 20 հասցեներում, Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը, Խաչատուր Աբովյանի հուշարձանը, առողջարաններ Հանքավանում, Ջերմուկում, Սևանում, Գագրայում և այլն: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1951թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1968թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 1970թ.` Պետական մրցանակի (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար): Եղել է նաև Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի, Լենին և Պատվո շքանշանակիր: Մահացել է Երևանում:

Ստալինյան ժամանակներում Մարկ Գրիգորյանը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնն էր զբաղեցնում: Այդ ժամանակվա Երևանը բավականին փոքր տարածք էր զբաղեցնում ներկայիս համեմատ: Ճարտարապետական խորհրդում քննարկում էր ընթանում Երևանի տարածքի ընդլայնման վերաբերյալ: Մի ոմն կիսաճարտարապետ առաջարկում է Երևանի արդյունաբերության զարգացման համար կառուցել մեծ քիմիական գործարան ներկայիս Հաղթանակ զբոսայգու տարածքում: Մարկ Գրիգորյանը քաջ գիտակցում է թե ինչ բնապահպանական աղետ կարող է իր ետևից բերել այդ գործարանի կառուցումը, բայց այդ ժամանակների ոգուն համապատասխան, եթե ուղղակի առարկեր ապա նրան հակաբոլշեվիկի պիտակ կկպցնեին իր բոլոր հետևանքներով: Մարկ Գրիգորյանը կարողանում է տեղում կողմնորոշվել և ելույթ է խնդրում, որի ընթացքում նա իր կողմից առաջարկում է այդ մասում կառուցել Հաղթանակի զբոսայգին և կենտրոնում տեղադրել «ընկեր Ստալինի» արձանը: Իհարկե նման առաջարկության դեմ ոչ ոք չէր կարող առարկել և իր ճկուն մտքի շնորհիվ Մարկ Գրիգորյանը կարողանում է փրկել Երևանի ապագան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար