Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական

Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց

Գրականագետ, թարգմանիչ

Բագրատ Ուլուբաբյան

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Կարո Սարաֆյան

Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Արթուր Ավանեսով

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Ճարտարապետ

7 հունվար, 1929 - 1 հուլիս, 2004

Ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում: Եղել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի ամուսինը: 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, ուր դասավանդել է մինչև 1969թ.: 1958թ-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ 1968թ-ից եղել է ճարտարապետական արվեստանոցի ղեկավար: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` ՀՀ ԳԱԱ Ագրոքիմիայի ինստիտուտը (1963թ.), Կամերային երաժշտության տունը (1977թ.), Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը (1981թ.), «Ալգորիթմ» ԳՀ կենտրոնը (1985թ.), Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001թ., ՀՀ Պետական մրցանակ` 2001թ.), Դիլիջանում՝ Երևաննախագիծ ինստիտուտի հանգստյան տունը (1963թ.): Հեղինակ է նաև մի շարք հուշարձանների` Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան, 1975թ.), Րաֆֆու (1988թ.), Ծովակալ Իսակովի (1988թ.), Հովհաննես Այվազովսկու հուշարձան (Երևան, 2003թ.), Վիկտոր Համբարձումյանի (1988թ., Վարդենիս), 1941-45թթ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների (Արճիս, Երևան, Ավան) հուշարձանների ճարտարապետական մասի, Թորոս Թորամանյանի երկու հուշատախտակների` Երևանում և Լենինականում, Վահան Տերյանի, Լեոյի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արամ Խաչատրյանի, Հրաչյա Ղափլանյանի տապանաքարերի (1970-80-ական թվականներ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու մեդալների (երեքն էլ` 1993թ.), Պատվո շքանշանի (2000թ.): 1995թ. դարձել է «Տարվա լավագույն նախագիծ» միջազգային ստուգատեսի Մեծ մրցանակակիր: 1993թ. ճարտարապետության և գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար