Զաքար Զաքարյան

Գեղանկարիչ

Գրիգոր Զոհրապ

Արձակագիր, պետական գործիչ, հրապարակախոս

Արտեմի Այվազյան

Կոմպոզիտոր, թավջութակահար

Արտո Չաքմաքչյան

Քանդակագործ

Ռուբեն Աբովյան

Գեղանկարիչ

Շոթա Ոսկանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ալլա Լևոնյան

Երգչուհի, երգահան

Դավիթ Գրիգորյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Աստղագետ, ֆիզիկոս, գրող, գեղանկարիչ

15 հոկտեմբեր, 1922 - 22 փետրվար, 2014

Ծնվել է Բաղդադում: Եղել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրը: 1944թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա։ 1948թ. Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում` լինելով հիմնադիր կազմի գլխավոր անձանցից մեկը։ 1955թ. Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։ 1950-66թթ ղեկավարել է աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-73թթ` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-78թթ` Գառնիի աստղագիտության լաբորատորիան։ 1978-92թթ եղել է Բյուրականի աստղադիտարանի արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչը, 1979թ-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչը, 1992-2004թթ` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրենը։ 1948-78թթ տեսական աստղաֆիզիկա, երկնային մեխանիկա, արտամթնոլորտային աստղագիտություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում (1962թ-ից` պրոֆեսոր): Եղել է տիեզերական աստղագիտության առաջնեկներից։ Ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Կանխատեսել է մագնիսական դաշտի դերը մոլորակաձև միգամածություններում, մշակել սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտների, կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։ Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ: Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Գիտնականի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր` նվիրված գիտությանը, արվեստին, ճարտարապետությանը։ 1950թ-ից եղել է Միջազգային աստղագիտական միության անդամ, 1965թ-ից` ՀՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986թ-ից` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ Եղել է նաև Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ։ 1975թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», ապա` ՀՀ «Պատվո նշան» շքանշանների։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար