Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ

Ճարտարապետ

9 հունիս, 1902 - 9 հունվար, 1969

Ծնվել է Շուշիում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Աշխատակցել է Ալեքսանդր Թամանյանին: 1930թ-ից աշխատել է «Երգիպրոգոր» նախագծային ինստիտուտում: 1938-41թթ եղել է Երքաղխորհրդի ճարտարապետության արվեստանոցի վարիչը, 1955-69թթ` Հայպետնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը: 1931թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1944թ-ից` պրոֆեսոր): 1941-49թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ), Պրոֆեսորների տունը (1934թ.), Պուշկիևի անվան դպրոցը, Գ.Ա.Հարությունյանի մենատունը, Բնակելի շենքեր` Մ.Մաշտոցի և Տիգրան Մեծի պողոտաներում (1934-44թթ), ՀԳԱ և ԵՊԲՀ (1934-55թթ), ՄԼԻ (1947թ., այժմ` Չինաստանի դեսպանատուն), ՀՀ ԳԱԱ նախագահության (1954թ.) և ինստիտուտների (1955-72թթ, համահեղինակ) շենքերը, Կառավարության 2-րդ տունը Երևանի Հանրապետության հրապարակում (1947-53թթ, ՀՀ Պետական մրցանակ` 1970թ., հետմահու), Արզնու թիվ 2 առողջարանը (1933-53թթ), ՀՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939թ. և 1954թ.), Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947-56թթ), Գյումրիի դրամատիկական թատրոնը (1965-72թթ), ԵՊԻ մասնաճյուղի համալիրը Վանաձորում (1968-70թթ) և այլն: Գործերին բնորոշ են ճարտարապետական մտահղացման, հատակագծման ռացիոնալությունն ու հստակությունը, գործառնատեխնոլոգիական, կառուցվածքային և ծավալատարածական, գեղագիտական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգային ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը: 1951-59թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1950թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետ կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար