Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-64թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1964-90թթ` Համամիութենական նախագծային փորձնական կոնստրուկտորային տեխնոլոգիաների ինստիտուտում: 1990թ-ից Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պրոռեկտորն ու ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչն է (1991թ-ից` պրոֆեսոր): Համահեղինակ է Երևանի Նորաշեն թաղամասի` ծածկերի բարձրացման եղանակով կառուցված բնակելի և հասարակական համալիրների նախագծերի: Դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական հանրապետական մրցույթ-ստուգատեսների Սոֆիայի «Բիենալե-83»-ի և «Բիենալե-86»-ի դափնեկիր: 1987թ. արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, 1972թ. և 1976թ.` բրոնզե, 2002թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալների։ ՀՃԱ ակադեմիկոս է (1993թ., փոխնախագահ` 2000թ-ից), ՄՃԱ անդամ (1999թ.): 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի, 2009թ.` Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչումներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար