Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՎԵՐՋԱԼՈՒՅՍ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Դերասանուհի

22 դեկտեմբեր, 1916 - 3 փետրվար, 1992

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), գաղթի ճանապարհին: Եղել է դերասան Գևորգ Ասլանյանի կինը: 1933թ-ից աշխատել է Երևանի Առաջին Պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) և, միաժամանակ, համատեղել ուսումը թատրոնին կից ստուդիայում, որն ավարտել է 1936թ.: 1937-47թթ աշխատել է Ալավերդու թատրոնում՝ որպես դերասանուհի: Երկու տարի եղել է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի: 1949թ-ից կրկին վերադարձել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Մարթա), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Մեծ տիկին), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ) և այլն: Նկարահանվել է «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Կրկին եկավ ամառը» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) և այլ ֆիլմերում: 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար